You are here

Ընդհանուր նպատակներ

   /Էջը խմբագրման ընթացքում է.../

   «Ներդաշնակ Տուն» կենտրոնի ստեղծման և հետագա լայն (ընդգրկուն և որպես գլխավոր) գործունեության նպատակներն են.

   Լիարժեք ինքնահաղորդակցման հասնելու միջոցների ներդրում մտավոր արժեքների կարողությունները առավելագույնս օգտագործելու համար: Ձեռքբերումները օգտագործելու մտավոր, հոգևոր, առողջապահության, մշակույթի և գիտության զարգացման գործընթացներում բարձրակարգ որակների հասնելու համար:

    /Նպատակային, գիտական հիմնավոր և առավելագույն ճիգով ձգտելով հասնել և տեղ գրավել բարձրագույն դասում գիտակրթական գործունեություն իրականացնելու ճանապարհով մարդու կարողությունները հասցնել կատարելության ճշմարիտ, անթերի և առողջ հասարակության կատարյալ մարդկային որակ ունենալու համար:/

    Ընդունելով, որ մարդու կյանքի զարգացման հիմնական ճանապարհը կրթությունն է, կրթական գործունեության առարկան և նպատակը համապատասխանաբար բարձրակարգ ոչ ֆորմալ կրթության գործընթացը համարելով գործունեության հիմնաքար, կատարյալ որակի մեթոդների միջոցով և նոր ժամանակակից մեթոդներ մշակելով տալ մարդուն  հանրավորություն  ինքնազարգացման, կատարելագործման և լիարժեք ծառայելու ինքն իր և այլոց համար:

   Սովորեցնել ինչպես սովորել, սովորել և ծառայել, ինչպես ծառայել սեփական անձին, այն ինչպես ծառայեցնել այլոց, պետության, և համամարդկային արժեք միավորներին, այսինքն, օգնել ինքնաբացահայտվել սեփական կարողություններով և միջոցներով: 

   Սեփական անձ , համամարդկային արժեք. ազգ, համազգային արժեք, նման կոնտեքստներում ճշգրիտ դրսևորումներ մեր համոզմամբ կբերեն համամարդկային բարձրակարգ որակներ, որն էլ իր հերթին կծնի կատարելության որակներ կյանքի բոլոր համակարգերով, որը կնշանակի համամարդկային կործանման մոտեցող արհավիրքը շրջել 180 աստիճան:

«Ներդաշնակ Տուն» կենտրոնի կանոնադրությունը` այստեղ: