Հարգելի բարեկամ

Ողջունում ենք Ձեզ «Ներդաշնակ Տուն» կենտրոնի աշխատանքին հետաքրքրություն ցուցաբերելու եվ մեր կայք այցելելու համար:

«Ներդաշնակ Տան» հիմնական նպատակներն են՝ ոչ ֆորմալ գիտակրթական գործունեություն իրականացնելու ճանապարհով երիտասարդության հոգևոր եվ մտավոր զարգացման կազմակերպումը, ինչպես նաեվ բարձրակարգ որակների հասնելու համար համապասխան միջավայրների ստեղծումը: Ներկա փուլում մեր գործունեթյան ընթացիկ ուղղվածությունները հետեւյալն են.

  • ոչ ֆորմալ կրթական ծրագրերի առաջատար առաջարկների քննարկում
  • դասընթացներ, սեմինարներ եվ նպատակային հանդիպումներ կազմակերպելու համար լսարանի պատրաստում
  • գործունեության էվոլյուցիոն դինամիկան ապահովող ICT համալիր համակարգերի եւ սոցիալական ցանցերի նախագծում, մասնավորապես Հայաստանի եւ սփյուռքի հայերին ուղղված ինտերնետային սոցիալական ցանցի ստեղծում նորագույն Web տեխնոլոգիաների կիրառումով՝   Համասփյուռ - www.hamaspyur.am

 

Ձեռնարկ ոչ-ֆորմալ կրթության կազմակերպան մասին

   Ոչ ֆորմալ կրթությունը ներառում է կրթական համակարգի բոլոր ձևերը, որն ապահովում է մասնագիտական կարգավիճակի փոփոխումը: Ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է անկախ նախնական կրության մակարդակից: Այս ձևը սովորաբար կապված է մարդու սիրողական նախասիորության հետ և կոչված է իր մեջ զարգացնելու մշակութային արժեքների իրականացումը:

Subscribe to Ներդաշնակ Տուն RSS